A
A
Որքանով կարող են հարցերին լուծում տալ քաղակտիվիստները (տեսանյութ)
Քաղաքացիական ակտիվիստները թուլացնում են թե ընդդիմության, թե իշխանության դիրքերը։ Նրանք կարող են հասնել հասարակությանը հուզող հարցերի լուծմանը՝ վստահ է ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանը. «Քաղաքացիական ակտիվությունը արժեզրկում է կուսակցական քաղաքականությունը, որովհետեւ քաղաքացին դիմում է կուսակցությանը, որ նա բարձրացնի իր ձայնը, հուզող հարցեր, իսկ հիմա քաղաքացին ինքն է դա անում, եւ միջնորդի դերը պակասում է, ինչը դուր չի գալիս ոչ մեկի»։ Քաղաքացիական ակտիվիստները որքան էլ ակտիվ լինեն ու պայքարեն հասարակությանը հուզող հարցերի համար, չեն կարող փոխարինել ընդդիմադիր քաղաքական ուժերին՝ հակադարձում է «Ժառանգության» ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը։ Նրանց առաքելությունը, ըստ պրն Մարտիրոսյանի, այլ է։