A
A
Հրդեհ Գաջեգործների փողոցում
Մայիսի 14-ին, ժամը 17.59-ին տեղեկատվություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Գաջեգործների փողոցի թիվ 5 տանը: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.08-ին, մարվել` 18.13-ին: Կիսանկուղային հարկում այրվել են կենցաղային իրեր, ջերմահարվել է տան մուտքի դուռը: ԱԻՆ