Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեքենան բախվել է ճամփեզրի բետոնապատնեշին

Հասարակություն
7cb63a6abab99a33e792c0a89a79661d

Մայիսի 14-ին, ժամը 02.38-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևան-Արտաշատ ավտոճանապարհին՝ «Արարատ» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Մ-2» միջպետական ավտոճանապարհի Երևան-Արտաշատ հատվածի 26-րդ կմ-ում «ԲՄՎ» մակնիշի 32ԼՕ108 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի բետոնե արգելապատնեշին: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ Արտաշատ քաղաքի ԲԿ է տեղափոխվել վարորդ՝ 1987թ. ծնված Ա. Ա.-ն: Բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, դադարեցրել գազի արտահոսքը և իրականացրել վառելիքաքսուքային նյութերից ճանապարհի մաքրման աշխատանքներ: