Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արմունկով սեղմում էին, անբարո բառեր ասում. ակտիվիստ (տեսանյութ)

Հասարակություն
gevorg

«Մենք Միսաք Մանուշյանի դեմ ոչ մի բան չունենք, ուղղակի Մաշտոցի պուրակն արդեն անուն ունի, պետք չէ այն վերանվանել»,- այսօր «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ակտիվիստ, ոստիկանություն բերման ենթարկված Անի Խաչատրյանը։ «Մենք կուզեինք մի անանուն, անբարեկարգ այգի վերցնեին ու անվանակոչեին Միսաք Մանուշյանի անունով։ Իսկ Մաշտոցի պուրակը պայքարի արդյունքում է ստացել այդ անունը։ Բոլորը այդպես են ճանաչում»,- ասաց նա։ Անի Խաչատրյանը վստահեցրեց, որ իրեն եւ մյուս 6 ակտիվիստներին ձերբակալել են առանց պատճառի. «Մենք կանգնած էինք, ոչինչ չէինք անում։ Իմ մազերը քաշեցին, բռնի ուժով շպրտեցին ավտոմեքենայի մեջ, եւս երկու հոգու ծեծել են, որոնցից Գեւորգ Սաֆարյանը այս պահին հիվանդանոցում է եւ լուրջ սալջարդ ունի։ Իմ նկատմամբ էլ են ուժ կիրառել, երկու կողմից նստել էին վրաս։ Արմունկով սեղմում էին կոկորդս, անբարո բառեր էին ասում»։ Անի Խաչատրյանը տեղեկացրեց, որ այս պահին նրանք փաստաբանների հետ որոշում են՝ ինչ քայլերի դիմել։