Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

2 շտապ օգնության մեքենա՝ Կենտրոնի ոստիկանությունում

Հասարակություն
gevorg

Ոստիկանության Կենտրոնի բաժնում գտնվող քաղաքացիական ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանի համար արդեն երկու Շտապ օգնության մեքենա է ժամանել։ Նրա ինքնազգացողությունը վատացել է։ Ինչպես «Ա1+»-ին հայտնեց Նախախորհրդարանի անդամ Կարո Եղնուկյանը, արդեն 5 ժամ է՝ Գեւորգ Սաֆարյանը գտնվում է ոստիկանության բաժնում. «Ցանկանում են նրա նկատմամբ քրեական գործ հարուցել, որպեսզի ոստիկաններն արդարացնեն իրենց գործողությունները»։ Հիշեցնենք, որ Մաշտոցի պողոտայի հարակից պուրակի համար պայքարող 7 ակտիվիստները բերման էին ենթարկվել։ Նրանք պահանջում էին, որ այգին չանվանակոչվի Միսակ Մանուշյանի անունով։ Նրանք հերթով ազատ արձակվեցին, բացի Գեւորգ Սաֆարյանից։ Ըստ Նախախորհրդարանի հայտարարության՝ նրա նկատմամբ փորձում են քրեական հետապնդում հարուցել ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով: