Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պուրակի համար պայքարողներին բերման ենթարկեցին (տեսանյութ)

Հասարակություն
mashtoc

Մաշտոցի պուրակի համար պայքարող ակտիվիստներից 7-ին քիչ առաջ բերման են ենթարկել ոստիկանության Կենտրոնի բաժանմունք։ Ակտիվիստներից Հելենա Մելքոնյանը «Ա1+»-ին հայտնեց, որ իրենք պարզապես կանգնած էին պուրակում եւ բղավում էին՝ «Այգին մերն է»։ Քաղաքացիական համազգեստով ոստիկանները հրմշտելով ոմանց գցել են գետնին, իսկ այնուհետ տարել ոստիկանության բաժին։ Բերման ենթարկվածները հիմնականում տղաներ են։ Իսկ Մաշտոցի պուրակում տեղի ունեցավ Միսակ Մանուշյանի հուշարձանի բացումը, որին մասնակցեցին Սերժ Սարգսյանն ու Ֆրանսուա Օլանդը։ Այստեղ էին բերվել բազմաթիվ ուսանողներ, դպրոցականներ։ « Ա1+»-ի հետ զրույցում շատ աշակերտներ չգիտեին՝ ինչի համար էին եկել։