Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆինանսների նախկին նախարարը գումարներ է փոխանցել Կիպրոս. Փաստինֆո

Տնտեսություն
b9d8d62cb6852daddb3e7eb5825be2f6

Դեռևս անցյալ տարի մամուլում տեղեկություններ հայտնվեցին այն մասին, որ ֆինանսների արդեն նախկին նախարար Դավիթ Սարգսյանի գործունեությամբ հետաքրքրված են Ազգային անվտանգության ծառայությունում: Նույնիսկ լուրեր կային, թե նախարարը հրավիրվել է ԱԱԾ: Իսկ խնդիրը կապված էր Հայաստանին տրված խոշոր գրանտային ծրագրերի արդյունավետության և տեղեկատվական ոլորտի զարգացման դրամաշնորհների բաշխման գործընթացի հետ, որի կատարման ընթացքի նկատմամբ ԱԱԾ-ում լայնամասշտաբ հետաքննություն էին սկսել: Եվ ահա, հետաքրքիր պատահականությամբ, այս նույնոլորտի ծրագրերն է ուսումնասիրել նաև Վերահսկիչ պալատը: Եվ դարձյալ բացահայտումները բավական հետաքրքրական են: Օրինակ՝ պարզվել է, որ միջազգային ֆինանսական կազմակերպություների կողմից ՀՀ-ին տրված դրամաշնորհների գումարները փոխանցվել են Կիպրոսում գրանցված ինչ-որ կազմակերպությունների հաշվեհամարներին: Նրանց հետ կառավարությունը, ի դեմս Ֆինանսների նախարարության, կնքել է ծրագրի կատարման պայմանագիր: Սակայն հետագայում ծրագիրը կատարել է հայաստանյան ինչ-որ երրոդ ընկերություն՝ ընդ որում, գումարի միայն մի մասով: Իր հաշվետվության մեջ ՎՊ-ն, այս փաստի վերաբերյալ իր զարմանքը չզսպելով, գրում է. «Բնական հարց է առաջանում, եթե հայկական որևէ ընկերություն կարող է կատարել աշխատանքները 288 հազար ԱՄՆ դոլարով, ապա ինչու՞ է այն իականացվում կիպորսյան ընկերության կողմից՝ 704 100 ԱՄՆ դոլար արժեքով»: Ավելին՝ այստեղ