Բացել լրահոսը Փակել լրահոսը
2 (33)
A A
Պաշտոնական

Թալին-Դաշտադեմ ավտոճանապարհին այրվել է ավտոմեքենա

Դեկտեմբերի 24-ին, ժամը 04։16-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թալին-Դաշտադեմ ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվում։ 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ 

Պարզվել է, որ Թալին-Դաշտադեմ ավտոճանապարհի 1-ին կմ-ին այրվում է «Opel» մակնիշի ավտոմեքենա․ տուժածներ չկան։ 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։33-ինմարվել՝ 05։05-ին։ Այրվել է ավտոմեքենան։