A
A
Հրդեհ Փոքր Մասրիկում
Մայիսի 13-ին, ժամը 02.31-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Փոքր Մասրիկ գյուղի տներից մեկում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.20-ին, մարվել` 03.43-ին: Այրվել են Ա. Ա.-ին պատկանող տան տանիքի կառուցատարրերը (26 քմ):