A
A
«Հովիկ Աբրահամյանն ամենամեծ ընտրակեղծարարն է» (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ամենամեծ ընտրակեղծարարն է։ Համոզված է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։ «Որպես ՀՀԿ շտաբի ղեկավար՝ նա երկու համամասնական ընտրությունների կեղծարարության պատասխանատուն է եւ կազմակերպիչը։ Հայաստանում չկա ավելի լավ կազմակերպիչ, քան Հովիկ Աբրահամյանն է։ Բարձր վարպետության հետ ես առնչվել եմ 2007 թ-ին, երբ նա Տարածքային կառավարման նախարարն էր»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Արմեն Մարտիրոսյանը։ Նրա խոսքերով՝ այս կառավարությունից ոչինչ սպասել չի կարելի, քանի որ այն օլիգարխիկ կառավարություն է։