Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղակտիվիստ Անի Կաղինյանը հերքում է իր ասածը

Հասարակություն
ani-kaxinyan

Իմ՝ Անի Կաղինյանի կողմից www.a1plus.am -ի 22.01.2014 թվականի հարցազրույցով «Ուր է գնացել կուտակայինի 2 միլիոնը» խորագրի ներքո տարածվել է այն լուրը, ըստ որի՝ քույրս՝ Արգինեն, մինչև 2009 թվականը աշխատել է «Արեգակ ՈՒՎԿ» ՓԲԸ-ում և 2-ից 3 տարի ամեն ամիս աշխատավարձից 5 տոկոս վճարել է պարտադիր կուտակային ֆոնդին: Այս տեղեկությունը «Արեգակ ՈՒՎԿ» ՓԲԸ-ն համարել է զրպարտություն և դիմել է դատարան՝ այն հերքելու պահանջով: Սույնով ես՝ Անի Կաղինյանս հայտարարում եմ, որ իմ կողմից տարածված վերոհիշյալ տեղեկությունն անստույգ է եղել, ուստի հերքում եմ այն և հայցում եմ «Արեգակ ՈՒՎԿ» ՓԲԸ-ի ներողամտությունը: Ընկերության գործարար համբավը նսեմացնելու կամ զրպարտելու որևէ դիտավորություն չեմ ունեցել: