Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուկրաինայի Մարիուպոլ քաղաքում կան զոհեր

Հասարակություն
7336873B-6C80-405E-A9D7-6EA4F5520D51_w640_r1_s_cx0_cy2_cw0

 Ամերիկայի ձայն Ուկրաինայի անվտանգության ուժերն ուրբաթ օրը ոչնչացրել են ռուսաստանամետ մոտ 20 զինյալ, որոնք գրոհել էին երկրի արևելյան Մարիուպոլ նավահանգստային քաղաքի ոստիկանության շենքը՝ փորձելով վերահսկողություն հաստատել դրա նկատմամբ: Երկրի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի համաձայն, «ահաբեկիչները» գրոհել են Մարիուպոլի ոստիկանության շենքը, որի ներսում մարտեր են ծավալվել: Ավակովի համաձայն, մարտից հետո ռուսաստանամետ զինյալները լքել են Մարիուպոլի ոստիկանության շենքը՝ ապաստան որոնելով քաղաքում: Տեղի ոստիկանությունը հրաժարվել է որևէ մեկնաբանություններ ներկայացնել։ Ուկրաինայի անվտանգության ուժերն ավելի վաղ մի քանի զրահամեքենա էին տեղափոխել քաղաք:   Մարիուպոլ քաղաքում արդեն մի քանի օր շարունակվում են բախումներն Ուկրաինայի ոստիկանության և ռուսաստանամետ անջատողականների միջև: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այս ընթացքում ժամանել է Ուկրաինայից բռնակցված Ղրիմում գտնվող Սևաստոպոլ քաղաք: Ռուսաստանի նախագահը Սևաստոպոլում կայցելի ռազմական շքերթ, ինչպես նաև Հաղթանակի օրվան նվիրված այլ միջոցառումներ: Սա Ռուսաստանի նախագահի առաջին այցն է նավահանգստային այս քաղաք, որն այս տարի ավելի վաղ բռնակցվել է Ռուսաստանի կողմից: Նախագահ Պուտինն ուրբաթ ավելի վաղ դիտել էր երկրի մայրաքաղաք Մոսկվայում Հաղթանակի օրվա կապակցությամբ անցկացված ռազմական շքերթը: Շքերթին մասնակցել է Ռուսաստանի զինված ուժերի 11 հազար զինծառայող: