Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Խոսում եմ ոչ թե «Յակուձայի» կամ «Կոզա Նոստրայի» մասին, այլ ՀԱԿ-ի» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
voWgNcPtJW8

ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանն այսօր ՀԱԿ Երիտասարդական կոնգրեսի համագումարին վարչության նվերն էր բերել պատվիրակներին՝ ուղեցույց-դասագիրք լիբերալիզմի մասին: Նա նկատեց,որ այստեղ հավաքված մարդկանց քանակը թույլ է տալիս գալ իշխանության. «Քանի որ այսպիսի թիմին հնարավոր չէ իշխանության չգալ: Լինելու է: Պատկերացրեք՝ այս պահին իշխանություն ենք ու ունենալու ենք դժվարություններ: ԱԺ-ում այսօր անգրագիտությունն ու անորականությունն է տիրում, թույլիկությունը: Մենք գալու ենք գրագետ կադրերով, իշխանություն ձեւավորող կադրերով»: Ըստ նրա՝ վարկաբեկվածն է այսօր կառավարում եւ այդ պատճառով իրենք պետք է մրցունակցության չափանիշներով պատրաստվելու. «Մեզնից շատերը բանտերում էին լեզու սովորում, ինքնակրթվում: Մենք գալիս ենք մեր կամքով հաղթելու ու մեր գրագիտությամբ, եւ արդյունքում հաղթում է զուսպն ու ինքնավտսահը»: Իր ելույթը սկսելով՝ ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը նկատեց. «Հիմա Արամի ուչիտցա, ուչիտցա-ուչիտցա-ից հետո չգիտեմ էլ ինչ ասեմ»: «Ասա՝ բարոտցա-բարտոցա-բարոտցա»,- ծիծաղելով արձագանքեց Արամ Մանուկյանը: Ըստ Լեւոն Զուրաբյանի՝ երիտասրդական միջավայրը միշտ եղել է այնպիսին, որտեղ մարդ հնարավոր չէ, որ իրեն կեղծի կամ շեղվի գաղափարախոսական ճիշտ ուղուց. «Նրանք ունեն ճիշտ ռադարներ ու ռենդգեն, որ միանգամից ճանաչում են մարդուն»: Այնուհետեւ նա ընդգծեց, որ ուզում է խոսել մի հանցավոր կազմակերպության մասին, որ բռնության է ենթարկել երկրի իրավապահ մարմիններին, խանգարել հասարակական անդորրը. «Այս կազմակերպության դեմ լուրջ պայքար է գնացել, բերման են ենթարկվել մարդիկ, ձերբակալվել են ու նրա դեմ պայքարը շարունակվում է առ այսօր: Ոչ, ես չեմ խոսում «Յակուձայի» կամ«Կոզա Նոստրայի» մասին, այլ խոսքը վերաբերում է ՀԱԿ-ին: Ովքեր են այդ մարդիկ: Եկեք հիշենք այդ հանցավորների անունները՝ Տիգրան Առաքելյան, Արեգ, Սարգիս, Անի Գեւորգյաններ, Մարիամ Մուրադյան, Տաթեւիկ Պողպատյան, Սահակ Մուրադայան, Արեն Մանուկյան, Դավիթ Վարդանյան, Դավիթ Քիրամիջյան եւ այլն: Այս մարդիկ սիրում են Բախի եւ Մոցարտի երաժշտությունը, կարդում են Կաֆկա, գիտնականներ են, ճարտարապետներ են: Հարց է ծագում՝ այս լուավոր մարդիկ ինչպե՞ս դարձան կրկնահանցագործներ սեփական երկրում: Իմ բացատրությունը մեկն է՝ քանի որ մեր երկիրը շուռ տված է, ու այն կառավարում են ավազակները: Դե ուրեմ՝ «Պայքար, պայքար մինչեւ վերջ»: Դահլիճը նույն կերպ արձագանքեց: Ելույթ ունեցան նաեւ ՀԺԿ երիտթեւի նախագահ Արմեն Ավետիսյանը, ԲՀԿ երիտթեւի առաջնորդ Վահե Էնֆիաջյանը, «Ժառանգություն» կուսակցության երիտթեւի նախագահ Հովսեփ Ղազարյանը, ՀՅԴ երիտթեւի եւ «Նիկոլ Աղբալյան» կառույցի ներկայացուցիչ Ազատուհի Սիմոնյանը, «Հայազն» կուսակցության նախագահ Արմեն Հովհաննիսյանը, քաղաքացիական ակտիվիստ Դավիթ Հարությունյանը: