Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Համագումարը մեկնարկեց

Հասարակություն
Regionh-Capture

Այսօր տեղի ունեցավ ՀԱԿ կուսակցության Երիտասարդական կոնգրեսի առաջին համագումարը: Մասնակցում է 251 պատվիրակ, որից 71-ը՝ իգական սեռի ներկայացուցիչ: Համագումարին հրավիրվել են ԱԺ ոչ իշխանական չորս ուժերի երիտթեւերի եւ քաղաքացիական հասարակության  ներկայացուցիչներ: Նիստը վարող Արշակ Մուսախանյանն իր ելույթում նշեց, որ իրենք՝  նախկինում որպես ՀՀՇ երիտասարդական կառույց, անցկացրել են բազմաթիվ հանագումարներ եւ այժմ էլ պահպանում են ՀՀՇ ամբողջ պատմությունը. «Այս համագումարը բացառիկ է, քանի որ ՀԱԿ կուսակցություն վերանվանվելուց հետո սա առաջինն է: Նաեւ սա առաջին համագումարն է, որ բանաձեւում չենք ընդունելու քաղբանտարկյալների մասին, քանի որ կարողացանք հասնել նրանց ազատ արձակմանը: Այս աշխատանքը համարում ենք կատարված: Եթե մենք անդադար չաշխատեինք, ապա նրանք կմնային բանտում ու կավելանար նրանց թիվը»: