Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մկան տուգանքն ո՞վ է վճարել

Հասարակություն
Sussanna-azatamartik

Ապրիլի 17-ին Կառավարության շենքի դիմաց մուկ եւ կատու բերած ազատամարտիկ Սուսաննա Մարգարյանը որեւէ ծանուցագիր չի ստացել եւ չի պատրաստվում մուծել այդ գումարը։ Նախապես ոստիկանությունը հայտարարել էր, որ նա 20.000 դրամ տուգանքի է ենթարկվել։ «Երեւի նրանք արդեն փակել ենք այդ գումարը։ Եթե թուղթը գա, հետագա քայլերը գիտեմ, որոնք կլինեն, սակայն դա անակնկալ է»,- «Ա1+»-ին ասաց Սուսաննա Մարգարյանը։ Ազատամարտիկը ասում է, որ որեւէ տեղ գրված չէ, որ կառավարության շենքի դիմաց մկներն արգելվում են։ «Ես ոչ մի սխալ բան չեմ արել, թող ապացուցեն, որ ես սխալ եմ արել»,- եզրափակեց նա։