Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շավարշ Քոչարյան. ԱՄՆ-ը սոսկ առաջընթաց է ակնկալում (տեսանյութ)

Քաղաքականություն
shavarsh1

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի Ջեյմս Ուորլիքի հայտարարությունը նորություն չէ։ «Նրա հայտարարության իմաստն ու ցանկությունն այն է, որ ապահովվի առաջընթաց: Բոլորի համար ակնհայտ է, որ անհրաժեշտ է երկու պայման»,- Հաղթանակի զբոսայգում ասել է ԱԳ փոխնախարարը: Ըստ նրա՝ կողմերի միջև պետք է լինի վստահության մթնոլորտ եւ բանակցային գործընթացում պետք է ներգավված լինի նաեւ Լեռնային Ղարաբաղը։ Ինչո՞ւ է հենց այս փուլում ամերիկյան կողմը հիշեցնում վեց կետերի մասին, հարցի պատասխանը տեսանյութում։