A
A
Օձեր՝ մայրաքաղաքում
Մայիսի 8-ին, ժամը 20.26-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շրջանցիկ թունելում` քաղցրավենիքի արտադրամասի մոտակայքում գտնվող վագոն-տնակում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Փրկարարները հայտնաբերել են օձը և տեղափոխել անվտանգ տարածք: Մայիսի 8-ին, ժամը 10.45-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի թիվ 46 շենքի բակում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ և ՃԿԿ օպերատիվ խմբերը: Փրկարարները հայտնաբերել են օձը և տեղափոխել անվտանգ տարածք: