Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ուորլիքի հայտարարությունը Մաքսայինին անդամակցելու արդյունք է» (տեսանյութ)

Քաղաքականություն
370a39e17fbbeddfa9b95cb53b331a42

Հայաստանում պետք է վաղուց գիտակցեին, որ Ղարաբաղին բանակցային սեղանից դուրս բերելը կոպիտ սխալ է։ Այսօր «Ա1+»-ի հետ զրույցում հայտարարեց ազատամարտիկ Մյասնիկ Մալխասյանը՝ անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարությանը  , եւ հավելեց, որ այսօր մենք ստանում ենք այդ սխալ քայլի պատասխանը. «Պատահական ոչինչ չի լինում, սա արդյունքն էր այն քաղաքականության, որը անցած տարիներին վարվել է ՀՀ-ում», -ասաց նա՝ ավելացնելով, որ ժողովուրդը պետք է հետեւություն անի այս ամենից։ Ազատամարտիկը հիշում է, որ տարիներ առաջ նրանք ազատագրել են Շուշին, որպեսզի կրակակետերը հեռացվեն, ու Արցախի անվտանգությունն ապահովվի. «Իսկ ազատագրված տարածքների վերադարձը նշանակում է, որ այլեւս անվտանգ չի լինի ոչ այնտեղ, ոչ էլ Հայաստանի որոշ տարածքներում»։ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը, ըստ ազատամարտիկի, նորմալ է՝ դա Մաքսային միությանը անդամակցելու արդյունք է։ Մանրամասները՝ տեսանյութում։