Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Այո, տարածքները օկուպացված են, բայց արևմուտքի կողմից» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
uorliq

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարությունները հայ քաղաքագետները պայմանավորում են աշխարհաքաղաքական զարգացումներով, եւ ոչ ավելին: Շուշիի ազատագրման տոնի նախօրեին ամերիկացի համանախագահի հայտարարությունը, մեղմ ասած, զարմացրել ու զայրացրել է Արցախյան պատերազմի մասնակիցներին։ Քաղաքական գործիչ Աշոտ Մանուչարյանը համամիտ է միայն ամերիկացիների «օկուպացված տարածքներ» բնորոշման հետ, եւ հավելում է` օկուպացիա իրականացնողները ոչ թե հայերն են, այլ արևմտյան դիվանագետները, որոնք պնդում են, թե հայկական հողերը հարկավոր է վերադարձնել Ադրբեջանին, և թույլ չեն տալիս այդ տարածքներում սփյուռքահայերի վերաբնակեցնել: Ինչևէ, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը անիմաստ է համարում Ուորլիքի մատնանշած կետերի շուրջ բանակցությունները. մեխանիզմները մշակված չեն, բացի այդ, դրանք միմյանց հակասում են, իսկ Մանվել Սարգսյանը նկատում է՝ Արցախի հարցում կողմերի դիրքորոշումները չեն փոխվել: Դիտեք նաեւ տեսանյութը