Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վազգեն Սարգսյանի հետ միանգամից 18 թաղման է մասնակցել (տեսանյութ)

Քաղաքականություն
dbc3ffc3829a1442564353268b2c4aa1

Մեր խաղաղությունը հաղթանակած խաղաղություն է, որովհետեւ ուժի զորությամբ ենք այն ձեռք բերել։ Շնորհավորելով բոլորին մայիսի 8-ի տոնի առթիվ՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Հանրապետություն» կուսակցության անդամ, քաղաքական գործիչ Սուրեն Աբրահամյանը։ Նրա խոսքով՝ մեզ պարտադրեցին պատերազմ եւ կարողացանք ցույց տալ, թե ինչի ենք ընդունակ։ «Փառք եւ պատիվ մեր հայ ժողովրդին։ Այստեղ հերոսական տարիներ էին բառիս բուն իմաստով։ Հայ ժողովուրդը մտավ անհավասար պայքարի մեջ եւ դուրս եկավ հաղթանակած»,- հիշում է գեներալ Սուրեն Աբրահամյանը։ Պարոն Աբրահամյանը պատերազմի ծանր օրերին Սյունիքում է եղել։ Այսօր նա հիշեց, որ մի օր Սյունիքում սպարապետ Վազգեն Սարգսյանի հետ միանգամից 18 թաղման է մասնակցել. մեկ մարտական գործունեության ընթացքում այդքան զոհ էինք ունեցել. «Վազգեն Սարգսյանը բալա չուներ, ես ունեի, բայց ոչ մի տեղ ինձ չասեցին՝ պարո՛ն գեներալ, բալես ո՞ւր է, բալեդ թաղեմ, ընդհակառակը փարվում էին ինձ, որովհետեւ նվիրյալ ժողովուրդ էին»,- արցունքները մի կերպ թաքցնելով պատմում է գեներալը։ «Պատերազմը սոսկալի բան է»,- հիշեցնում է նա եւ հորդորում միասնականություն ցուցաբերել, որպեսզի նոր պատերազմ չսկսի։