Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ցյուրիխում գործարար համաժողովի արդյունքը

Տնտեսություն
49af6744b913bf320a0eaeff6e2538aa

Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում երեկ տեղի է ունեցել Շվեյցարիա-Հայաստան գործարար համաժողովը: Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի կողմից համաժողովում ներկայացվել է ՀՀ զբոսաշրջության, զբոսաշրջության խթանման և ավիացիայի ոլորտի ազատականացման գործողությունները, ինչպես նաև այս բնագավառներում երկկողմ համագործակցության խորացման, ներդրումների և նոր ավիափոխադրողների ներգրավման կարևորությունը: Վերջինս հնարավորություն կընձեռի Հայաստանի զբոսաշրջային արդյունքների առավել լայն և բովանդակային իրացման և ներդրումային գրավչության բարձրացման համար` միևնույն ժամանակ որակապես նոր մակարդակի բերելով Հայաստանի կապակցվածությունը միջազգային շուկաների հետ: Այս մասին փոխանցում է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի Հանրային կապերի գրասենյակը։