A
A
Խաղի ֆավորիտ է համարվում Երեւանի «Փյունիկը»
Այսօր Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա ֆուտբոլի Հայաստանի գավաթի 23-րդ խաղարկության եզրափակիչ հանդիպումը: Հանրապետության 6-ակի գավաթակիր Երեւանի «Փյունիկը» կմրցի Կապանի «Գանձասարին», որն առաջին անգամ է անմիջականորեն պայքարելու պատվավոր մրցանակի համար: Երկու թիմերը արդեն կորցրել են առաջնությունում մրցանակային տեղ գրավելու հնարավորությունները, ուստի եվրոգավաթների ուղեգիր նվաճելու վերջին հույսը գավաթին տիրելն է: Բուքմեյքերական ընկերությունները այդ խաղի ֆավորիտ են համարում փյունիկցիներին, որոնց հաղթանակը գնահատում են 2,10 գործակից: Կապանցիների հաղթանակը հավասար է 3,05 գործակից, իսկ ոչ-ոքին՝ 3,20: Եզրափակիչ խաղը կմեկնարկի ժամը 19:00-ին: Մուտքն ազատ է: