A
A
Տիգրան Ղարամյանը բարձրացավ 2-րդ հորիզոնական
Ֆրանսիան ներկայացնող հայազգի գրոսմայստեր Տիգրան Ղարամյանը շարունակում է հաջող հանդես գալ Մեցում անցկացվող շախմատի միջազգային փառատոնի Ա խմբի մրցաշարում: Երեկ կայացած 5-րդ եւ 6-րդ տուրերում նա հաղթեց գերմանացի Բեռնդ Կոլվեյերին եւ եգիպտացի Սամի Շոկերին, վաստակեց 5 միավոր եւ բարձրացավ 2-րդ հորիզոնական: Տիգրան Ղարամյանը ընդամենը կես միավորով է ետ մնում Ֆրանսիան ներկայացնող ռումինացի գրոսմայստեր Անդրեյ Իստրատեսկուից: Այսօր նախատեսված 7-րդ տուրում կհանդիպեն հենց երկու առաջատարները: Ուկրաինայի շախմատիստուհի, մեր հայրենակից Եվգենյա Դոլուխանովան վեց տուրից հետո վաստակել է 3 միավոր եւ բաժանում է 18-24-րդ տեղերը: Այսօր նա կհանդիպի ֆրանսիացի Սեբաստիան Ջոյի հետ: