Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Շիրակը» հրաժարվել է առողջական խնդիրներ ունեցող խաղացողից

Սպորտ
sport-shirak

Գյումրիի «Շիրակը» հրաժարվել է դարպասապահ Արթուր Հարությունյանի ծառայություններից: Ինչպես տեղեկացնում է ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը, Արթուր Հարությունյանը գրեթե մեկ ամիս առողջական խնդիրներ ուներ, որի արդյունքում չէր կարողանում լիարժեք մարզվել: Ակումբն ու ֆուտբոլիստը երկկողմանի համաձայնությամբ խզել են աշխատանքային պայմանագիրը: Նշենք, որ Արթուր Հարությունյանը «Շիրակին» էր միացել 2012 թ. հունվարին: