Նախարարությունը ստուգելիս շրջանցել է Արարատի մարզը. Փաստինֆո
Բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչությունը տարեցտարի ավելի քիչ խախտումներ է արձանագրում: Նման եզրահանգում է արել Վերահսկիչ պալատը` տեսչության եռամյա գործունեությունն ուսումնասիրելու արդյունքում: Եթե 2011թ. տեսչությունը 1197 խախտում է արձանագրել, 2012թ.` 872, ապա 2013թ. նոյեմբերի 1-ի դրությամբ` ընդամենը 565 խախտում: Ընդ որում, շրջակա միջավայրին հացված վնասի դիմաց տուգանքները վճարվել են ընդամենը 48.9 %-ով: 274 193 000 դրամ մնացել է չվճարված, դրանից դատաքննչական մարմիններին է ուղարկվել 255 729 000 դրամի վերաբերյալ 613 գործ: Բայց պարզվում է՝ նվազել են միայն կատարումները, իսկ թղթի վրա կազմված ծրագրերը բավականին հավակնոտ են եղել: Բացի այդ, տեսչությունը թերացել է նաև տարեկան ծրագրերով հաստատված ստուգումների անցկացման հարցում: Այսպես` 2011թ. ծրագրված 685 ստուգումներից իրականացվել է ընդամենը 186-ը, կամ ծրագրով նախատեսվածի 27.2%-ը: 2012թ. ծրագրված 2073-ից կատարվել է 156-ը կամ 7.5 %-ը: Իսկ 01.11.2013թ. դրությամբ 2013թ. ծրագրով նախատեսված 2593 ստուգումներից` ընդամենը 65-ը, կամ 2.5 %-ը: Ընդ որում, կատարված ստուգումներով էլ տեսչությունը խախտել է կառավարության որոշումն այն մասին, որ մինչև 70 մլն դրամ շրջանառություն ունեցած տնտեսվարող սուբյեկտների մոտ ստուգումներ կարող են իրականացվել միայն վարչապետի գրավոր համաձայնությամբ: Իսկ տեսչության ծրագրերում հիմնականում հենց այսպիսի փոքր և միջին ձեռնարկություններ էլ ընդգրկվել են: Միևնույն ժամանակ, պարզվում է՝ տեսուչների կազմած արձանագրությունները գրվել են թերի, առանց հիմնավորումների, իսկ նշանակված տուգանքները շատ հաճախ չեն վճարվել, բայց նախարարությունում դրա համար առանձնապես չեն էլ անհանգստացել: Օրինակ՝ 2012թ. օգոստոս ամսին Արագածոտնի մարզի Շղարշիկ համայնքի ղեկավարի նկատմամբ նշանակվել է վարչական տուգանք` առանց ջրօգտագործման թույլտվության գործունեություն իրականացնելու համար: Գյուղապետը մինչ օրս ո’չ վճարել է, ո’չ էլ օրինականացրել իր գործունեությունը: Ավելին՝ այստեղ