Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արամ MP3-ն անցավ եզրափակիչ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Մշակույթ
aram

Րոպեներ առաջ ավարտվեց  «Եվրատեսիլ-2014»-ի առաջին կիսաեզրափակիչ փուլը։ Հայաստանը ներկայացնող ու առաջին համարի նեքո հանդես եկող Արամ MP3-ին անցավ եզրափակիչ փուլ։ Եվրատեսիլի բեմում`Կոպենհագենում, մեր պատվիրակը հանդես եկավ  «Not alone»երգով: Մինչեւ ելույթն Արամը իր Twitter-յան էջում գրել էր, որ մարտական և լավ է տրամադրված.«Այն, ինչի համար հավաքվել ենք` կստացվի»,- գրել է նա։ Իսկ ավելի վաղ աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը իր ֆեյսբուքյան էջին գրել էր. «Սիրելի Արամ, դուք պետք է անցնեք եվրատեսիլյան արկածի միջով: Շատ ճիշտ ընտրություն է կատարվել, որ Հայաստանը դուք եք ներկայացնելու: Ես վստահ եմ, որ Հայաստանի ամբողջ բնակչությունից բացի, նաև ամբողջ աշխարհի սփյուռքը հեռուստացույցի առջև ոգևորելու է ձեզ և փոխանցելու է իր ջերմությունը, այնպես, ինչպես մեր երկրի բոլոր կանայք աղոթում են ձեզ համար, հպարտ ենք ձեզ պես երիտասարդ ունենալու համար, ով այս համաշխարհային միջոցառմանը ներկայացնելու է Հայաստանը: Մաղթում եմ ձեզ լավագույնը, և ես ու իմ ընտանիքը փշերի վրա նստած, մատներս խաչելով սպասելու ենք: Մենք հույս ունենք, որ դուք ցույց կտաք, որ նրանից հետո, ինչ մեզ հետ կատարվեց 100 տարի առաջ, մենք նախկինի պես կարող ենք մեր մասնակցությունը ցուցաբերել միջազգային ասպարեզներում»: Ի դեպ, եզրափակիչ փուլ անցան նաև Մոնտենեգրոն, Հունգարիան, Ռուսաստանը, Ադրբեջանը, Սան Մարինոն, Ուկրաինան, Շվեդիան, Նիդերլանդները, Իսլանդիան: Հիշեցնենք, որ մրցույթի եզրափակիչ փուլը տեղի կունենա մայիսի 10-ին։