A
A
Մեր երեք ըմբիշները հավակնում են մեդալների
Բուլղարիայի Սամոկով քաղաքում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնության մրցումային առաջին օրը Հայաստանի 3 ըմբիշներ կպայքարեն մեդալների համար։ 42 կգ քաշային Արման Մնոյանը, հաղթահարելով նախնական փուլերը, մտել է եզրափակիչ, որտեղ ուժերը կչափի ռուսաստանցի Մուխամադին Մուխիդինի հետ: 50 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանն ու 58 կգ քաշային Վրեժ Քարամյանը նախնական փուլերում պարտվեցին եզրափակիչ մտած մրցակիցներին, ուստի իրավունք ստացան պայքարելու բրոնզե մեդալների համար։ Առաջինը կհանդիպի բուլղարացի Դանիել Գանեւի հետ, իսկ Վրեժ Քարամյանը կրկին կմրցի Ռուսաստանի ներկայացուցիչ հետ։