Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սարգիս Հովսեփյանը գլխավորեց հավաքականը

Սպորտ
sport-hajastan-17

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին ավագ Սարգիս Հովսեփյանը նշանակվել է Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Հիշեցնենք, որ Սարգիս Հովսեփյանն այս տարվանից է անցել մարզչական գործունեության: Նա հունվարից մարզում է Երեւանի «Փյունիկը»: Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականը մայիսի 13-ին եւ 15-ին Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում ընկերական հանդիպումներ է անցկացնելու Լեհաստանի այդ տարիքային հավաքականի հետ: