Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բնապահպանները նոր նախարարից սպասելիք չունեն (տեսանյութ)

Հասարակություն
bnapahpan

Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության անդամ Արթուր Գրիգորյանը նորանշանակ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանից սպասումներ չունի. այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց նա։ Ըստ բնապահպանի՝ գնալով բնապահպանության նախարարները որակազրկվում են. «Մեկը մեկից անորակ Բնապահպանության նախարարներ ենք ունեցել. սկզբից Վարդան Այվազյան, հետո` Արամ Հարությունյան»։ Արթուր Գրիգորյանը նշեց, որ բնապահպանության ոլորտում մենք գործ ունենք համակարգային կոռուպցիայի հետ: «Կառավարությունը Սևանա ջրի մակարդակի ցածր պահպանման խնդիր ունի, որ ջուրը չբարձրանա և ափին գտնվող օլիգարխների օբյեկտները ջրի տակ չանցնի, իսկ լճից ոռոգման նպատակով բաց թողնված ջուրն էլ վաճառում են գյուղացիներին», - ասաց նա։ «Էկոլուր» ՀԿ նախագահ Ինգա Զառաֆյանը նույնպես սպասելիքներ չունի նորանշանակ նախարարից. «Նա զուտ բիզնես ոլորտի մարդ է, այսքան ժամանակ չունեցանք մի նախարար, որը առնչություն ունենար բնապահպանության ոլորտի հետ», - իր մտահոգությունը հայտնեց բնապահպանը։ Նրա խոսքով՝ պատկան մարմինների վերաբերմունքը մեր ռեսուրսներն ավերածության է տանում՝ մենք ավիրում ենք մեր ջրային ռեսուրսները։ Նա նաև հավելեց, որ «Էկոլոգիական հասարակական դաշինքը» դիմել է բնապահպանության նորանշանակ նախարար Արամայիս Գրիգորյանին: Բնապահպանության նախարարն ասել է, որ պատրաստ է քննարկել ոլորտում առկա խնդիրները։