Սամվել Հովհաննիսյանը դատապարտվեց 12 տարով .Փաստինֆո
Սամվել Հովհաննիսյանը, ով 2001-2006 թթ. պաշտոնավարել է որպես ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ, դատարանի՝ այսօր հրապարակված դատավճռով դատապարտվեց 12 տարվա ազատազրկման: Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Արմեն Խաչատրյանի նախագահությամբ, Սամվել Հովհաննիսյանին անպարտ ու դատարանով արդարացված ճանաչեց ՀՀ քրեական օրենսգրքի 38-35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից սպանության նախապատրաստությունը կազմակերպելը՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: Իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 38-35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով՝ շահադիտական դրդումներով, պատվերով սպանության նախապատրաստությունը կազմակերպելը, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերի խարդախություն, Սամվել Հովհաննիսյանը մեղավոր ճանաչվեց և ընդհանուր առմամբ դատապարտվեց 12 տարվա ազատազրկման: Խարդախության դրվագով հօգուտ երկու տուժողների Ս.Հովհաննիսյանից պետք է բռնագանձվի, շուրջ 42 մլն դրամ: Սամվել Հովհաննիսյանը մեղադրվում է նաև դատապարտյալ Ջամալ Սլոյանին սպանելու պատվեր տալու մեջ: Մեղադրանքի երկու հոդվածով նա իրեն մեղավոր չի ճանաչել: Մանրամասներն այստեղ