Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դիմելու են Սերժ Սարգսյանին՝ «Դվին»-ի հարցով (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
cde00071f7b8e690adf1378627fa7b45

«Դվին»-ը քանդում են: Անհանգստացած է հյուրանոցի ճարտարապետներից մեկը` Աշոտ Ալեքսանյանը: Ճարտարապետը ահազանգում է` շինարարական աշխատանքներն իր հետ չեն համաձայնեցվել: Անփույթ և բարձիթողի: Իր հերթին այսկերպ է գնահատում «Դվին» հյուրանոցի արդիականացման աշխատանքները ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը: ««Դվին»-ի այդ վիճակը ազդում է ողջ շրջապատի վրա, որովհետև այն մեծ շենք է, իր ազդեցության ոլորտ շատ մեծ է: Այժմ, ոնց որ ասում են, սայլը տեղից չի շարժվում»,- պնդում է նա։ Դվինի ճաակատագրով մտահոգները պատրաստվում են դիմել Սերժ Սարգսյանին, մշակույթի, քաղաքաշինության նախարարներին և Երեւանի քաղաքապետին` խնդրելով դադարեցնել, իրենց խոսքերով, «Դվինի» ավերումը եւ հարցը քննարկել ոլորտի մասնագետների հետ: «Դվին» հյուրանոցային համալիրը վերակառուցելու նպատակով սեփականատերը` «ՍԻ Սի Ջի կովկասյան կոմունիկացիոն խումբ» ընկերությունը պարտավորվել է մինչև 2016թ.-ը ներդնել շուրջ 14 մլն դոլարին համարժեք ՀՀ դրամի գումար` ամեն տարի որոշակի համամասնությամբ: Այս մասին «Ա1+»-ի հարցմանն ի պատասխան տեղեկացնում է պետական գույքի կառավարման վարչությունը: Նույն աղբյուրը նաեւ հայտնում է, որ 2013թ.-ին ընկերությունը կատարել է իր պարտավորությունները` այսինքն` ներդրել է 850 000 ԱՄՆ դոլարին համարժեք գումար: