Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լավագույնը Հրազդանի թիմերն են

Սպորտ
sport-xoti-hokej

Հրազդանի մականախաղի եւ շախմատի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի մարզադաշտում ավարտվեց խոտի հոկեյի Հայաստանի առաջնությունը: Ինչպես տեղեկացնում է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության մամուլի ծառայությունը, մեծահասակների մրցաշարին մասնակցել են երեք թիմ, իսկ դա նշանակում է, որ բոլորն էլ ինքնաբերաբար մրցանակակիրներ էին դառնալու: Ի վերջո, Հայաստանի չեմպիոն է հռչակվել Հրազդանի մարզադպրոցի թիմը: Երկրորդ տեղը զբաղեցրել է Երեւանի «Այրուձին», իսկ երրորդ՝ «Հրազդան» ակումբի թիմը: Պատանիների մրցաշարին մասնակցող 5 թիմերից հաղթող է ճանաչվել Հրազդանի մարզադպրոցի 1-ին թիմը, երկրորդ տեղը գրավել է Երեւանի «Շենգավիթը», երրորդ՝ Հրազդանի ՄԴ 2-րդ թիմը: