Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Երևանյան ամառ»՝ հունիսի 1-ից օգոստոսի 31-ը

Հասարակություն
4ac91833c5290754a4ff8206311baeb9

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, ինչպես նախորդ տարի, այս տարի ևս մայրաքաղաքում կանցկացվի «Երևանյան ամառ» միջոցառումների ծրագիրը, որը կմեկնարկի հունիսի 1-ից և կշարունակվի մինչև օգոստոսի 31-ը: Այդ նպատակով աշխատանքային հերթական խորհրդակցությանը քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է կազմել միջոցառումների հստակ ծրագիր և ժամանակացույց: Այս մասին հայտնում է  Երևանի քաղաքապետարանի տեղեկատվությանև հասարակայնության հետ կապերի վարչությունը։