Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՖՖ-ն ավելացնում է մարզիչների բանակը

Սպորտ
sport-hff-marzic

ՀՖՖ-ն արտոնագրեր է հանձնել արցախցի մարզիչներին: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում ավարտվել է մարզչական հերթական դասընթացը: Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը, 16 մարզիչներ, որոնք հիմնականում ներկայացնում են ՀՀ բարձրագույն խմբի մասնակից ակումբները, բարեհաջող քննություններ են հանձնել եւ ստացել են Բ կարգի արտոնագրեր: Միաժամանակ ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում ավարտվել է ՀՖՖ մարզչական երկրորդ խմբի դասընթացը: Արցախցի 7 մարզիչներ, որոնք ներկայացնում են «Լեռնային Արցախ» ակումբը, եւս արժանացել են ՀՖՖ մարզչական Բ արտոնագրի: