Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Դեմ եմ» -ը Պահանջի երթ կանցկացնի

Կարևոր լուրեր Քաղաքականություն
MHM86982-copy

«Դ!ԵՄ ԵՄ» թիմը մայիսի 8-ին՝ ժամը 19:00, «Մոսկվա» կինոթատրոնի մոտից կանցկացնի  Պահանջի երթ։ Ըստ հայտարարության՝ վերջերս իշխանություններից միայն լսում ենք խոստումներ, մոլորեցնող ու ոչինչ չասող հայտարարություններ: Իշխանությունների կողմից չկա որևէ ռեալ քայլ՝ ուղղված ՍԴ կողմից ամրագրված և մեր կողմից բարձրաձայնված հանրային պահանջների ամբողջական կատարմանը: «Այլևս չենք ուզում իշխանության որևէ ներկայացուցչից լսել որևէ խոստում ու հայտարարություն, քանի որ դրանք մենք արդեն բավականաչափ լսել ենք: Այժմ բացառապես ուզում ենք տեսնել հանրային պահանջի անհապաղ ու ամբողջական կատարմանն ուղղված ռեալ քայլեր, այն է՝ ոչ մեկից, առանց անձի ազատ կամարտահայտության, չգանձել որևէ պարտադիր կուտակային կենսաթոշակային վճար»,-ասված է հայտարարության մեջ։