Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տիգրան Ղարամյանը հաջող է մեկնարկել

Սպորտ
sport-chess

Ֆրանսիան ներկայացնող հայազգի գրոսմայստեր Տիգրան Ղարամյանը հաջող է մեկնարկել Մեց քաղաքում տեղի ունեցող շախմատի միջազգային փառատոնում: Կայացած երեք տուրից հետո մեր հայրենակիցը վաստակել է 2,5 միավոր եւ եւս 8 մասնակիցների հետ բաժանում է 1-9-րդ տեղերը: Այսօր կայանալիք 4-րդ տուրում Տիգրան Ղարամյանը սպիտակներով կհանդիպի ուկրաինացի գրոսմայստեր Յուրի Սոլոդովնիչենկոյի հետ: Մրցաշարին հայտավորված մեր հայրենակցուհի Եվգենյա Դոլուխանովան, որը ներկայացնում է Ուկրաինան, առայժմ ետնապահների թվում է ընթանում: Նա 0,5 միավորով բաժանում է 34-37-րդ տեղերը: