Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ըստ Gallup-ի` ՀՀ-ում մամուլի ազատության մասին պատկերացումները լավացել են. Ազատություն

Հասարակություն
e0e5d85baaba4ee082d30cd0bfcdfb19

Հասարակական կարծիքն ուսումնասիրող Gallup ընկերության անցկացրած հարցումը ցույց է տալիս, որ շատ երկրներում համոզմունքը, թե մամուլն ազատ է, անկում է ապրում: 132 երկրներում 2013 թվականին անցկացված հարցախույզի արդյունքներով՝ 63 տոկոսն է ասել, որ մամուլն իրենց երկրում ազատ է, և 26 տոկոսը` որ ազատ չէ: Սա, ի դեպ, 2010 թվականից ի վեր մամուլի ազատության առումով ընկալումների ամենացածր մակարդակն է: Ու չնայած ընդհանուր այս միտումին, Հայաստանում մամուլի ազատության վերաբերյալ պատկերացումները նախորդ տարիների համեմատությամբ լավացել են․ փաստացի 2010 թվականից ի վեր առաջին անգամն է, որ Gallup-ի հարցման ընթացքում Հայաստանում լրատվամիջոցների գործունեությունն ազատ որակողներն ավելի շատ են եղել, քան ոչ ազատ համարողները, թեև տարբերությունը մեծ չէ` միայն մեկ տոկոս: Gallup-ի հարցին` «արդյոք բավականաչափ ազա՞տ է ձեր երկրում մամուլը», Հայաստանում հարցվածների 44 տոկոսը դրական պատասխան է տվել, 43 տոկոսը՝ բացասական: Առաջին անգամն է նաև, որ Հայաստանը տեղ չի զբաղեցրել մամուլի ազատության առումով ամենաշատ բացասական պատասխանները տված երկրների տասնյակում: Ավելին՝ այստեղ