Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

2013-ին ավելի շատ հղիներ են ընդունվել աշխատանքի. Փաստինֆո

Հասարակություն
Ishxan-Zaqaryan

2013թ. գործատուներն աշխատանքի են ընդունել մեծ թվով կանանց, ովքեր 1-2 ամիս անց անցել են հղիության արձակուրդի և ստացել ծննդաբերության նպաստներ: Կամ մինչ հղիության արձակուրդի անցնելը կնոջ աշխատավարձը կտրուկ բարձրացել է` բարձրացնելով նաև նպաստի չափը: Նման համատարած դեպքեր է բացահայտել Վերահսկիչ պալատն իր 2013թ. ընթացիկ ուսումնասիրության ընթացքում: Արդյունքում, ըստ ՎՊ-ի, 2013թ. հղիության և ծննդաբերության նպաստի ծրագրով պետբյուջեով նախատեսվածից ավել է վճարվել 1 927 335 900 դրամ: ՎՊ-ն հայտնաբերել է նաև, որ 2013-ին կտրուկ աճել են ոչ միայն հղիներին տրվող, այլև ժամանակավոր անաշխատունակության նպաստների չափերը: Այս դեպքում 2013թ. նախատեսվածից ավել է վճարվել 809 293 400 դրամ: Օրինակ՝ «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ում 2011թ. 951 աշխատողի վճարվել է 17 000 000 դրամի նպաստ, իսկ 2013-ին` 1015 աշխատողի վճարվել է 88 500 000 դրամի նպաստ կամ ավելի քան 71 մլն դրամով ավելի: «Դանդի Փրիշս Մեթալս Կապան» ընկերությունում 2011թ. 1225 աշխատողի վճարվել է 24 700 000 դրամի ժամանակավոր անաշխատունակության նպաստ, իսկ 2013-ին` 1237 աշխատողի` 57 500 000 դրամ: Ավելին՝ այստեղ