Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայ աշակերտների մրցույթ Նյու Յորքում

Հասարակություն
NY

Նյու Յորքի Հայ Կենտրոնում մայիսի 3-ին տեղի ունեցավ Համազգայինի 45-րդ տարեկան աշակերտական մրցույթը, որին մասնակցեցին Նյու Ջերսիի՝ Նարեկ, Սրբոց նահատակաց, սբ․Սարգիս շաբաթօրյա և Նյու Յորքի Սրբոց Նահատակաց ամենօրյա վարժարանների թվով 40 աշակերտ ։ Միջոցառումը բացեց Համազգային հայ կրթական և մշակութային միության փոխատենապետուհի Աստղիկ Սևակը ։ Մրցույթի մասնակիցներին բարի մաղթանքներ և հաջողություններ մաղթեց ամերիկահայ անվանի գրող, դրամատուրգ և ռեժիսոր Հրանտ Մարգարյանը։ Մրցույթը ղեկավարում էր պատվավոր հյուր, Նյու Յորքի Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու հոգևոր հովիվ Մեսրոպ Լագիսյանը ։ Տարեկան 45-րդ մրցույթում ընդգրկված էին ազգային գիտելիքներ, ուղղագրություն և բառագիտություն և այլ թեմաներ, որոնց աշակերտները պատասխանում էին վիճակահանությամբ։ Մրցույթի ավարտից հետո բոլոր մասնակիցները ստացան վկայականներ և նվերներ ։ Ռոբերտ Կարապետյան Նյու Յորք Լուսանկարները՝ հեղինակի ny5ny2 ny4