Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երթուղայինը բախվել է արգելապատնեշին

Հասարակություն
marsh

Մայիսի 2-ին, ժամը 12.44-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ագաթանգեղոս-Խորենացի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ.անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Խանջյան փողոցի և Տ.Մեծի պողոտայի հատման գետնանցումում թիվ «46» երթուղու «ԳԱԶել» մակնիշի 2259Տ պետհամարանիշի միկրոավտոբուսը (վարորդ` Գ. Կ., ծնվ. 1957 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել արգելապատնեշին. տուժածներ չկան: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի փականը: ԱԻՆ