Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրաչյա Հարությունյանի դատը՝ մայիսի 13-ին

Հասարակություն
հրաչյա

Մոսկովյան խոշոր ավտովթարի մեջ մեղադրվող «ԿամԱզ»-ի վարորդ Հրաչյա Հարությունյանի գործով դատական նիստը տեղի կունենա մայիսի 13-ին։ Այս մասին «Ա1+»-ին հայտնեց Հրաչյա Հարությունյանի կնոջ հայրը՝ Վիկտոր Մարտիրոսյանը։ Նրա խոսքերով՝ այլ մանրամասների ընտանիքը չի տիրապետում։ Վիկտոր Մարտիրոսյանը երեք օր առաջ է խոսել Հրաչյա Հարությունյանի հետ, ձայնից զգացել է, որ առողջական խնդիրներ ունի, սակայն նա այդ մասին չի բարձրաձայնել։ Հրաչյա Հարությունյանը հետաքրքրվել է ընտանիքի անդամների առողջությամբ եւ սոցիալական վիճակով։ Հիշեցնենք, որ Հրաչյա Հարությունյանը մեղադրվում է անցյալ տարվա հուլիսի 13-ին Պոդոլսկի մոտ տեղի ունեցած խոշոր վթարի գործով, ինչի արդյունքում զոհվել էր 18 մարդ։ Նա ընդունել է իր մեղքը։