Խոշոր հարկատուների 2-րդ 10-յակում հայտնվել է Ծառուկյանների բիզնեսը. Փաստինֆո
ՊԵԿ-ի հրապարակած այս տարվա առաջին եռամսյակում 1000 խոշոր հարկատուների ցուցակից պարզ է դառնում, որ արտադրությունը Հայաստանում դիրքերը արագ տեմպերով զիջում է ներմուծմամբ կամ ծառայությունների մատուցմամբ զբաղվող ընկերություններին: Օրինակ` այս տարվա առաջին եռամսյակի ցուցակի առաջին 10-յակում ընդամենը 2 արտադրական ձեռնարկություն է ընդգրկված` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (4-րդ հորիզոնական) և «Գրանդ տոբակո» հայ-կանադական ձեռնարկությունը (9-րդ հորիզոնական): Նշենք, որ առաջին տեղում, ինչպես միշտ, «Գազպրոմ Արմենիա»-ն է, որի հարկերն այս տարվա առաջին 3 ամիսներին շուրջ 4 մլրդ դրամով ավելացել են անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ինչը, թերևս, գազի գնի բարձրացման և ցրտաշունչ ձմեռվա հետևանք է: 2-րդ տեղում պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ շաղկապվող «Ալեքս Գրիգ» ընկերությունն է, 3-րդ տեղում` «Արմենիա Տելեֆոն կոմպանի»-ն: Հետաքրքրական է, որ խոշոր հարկատուների 2-րդ 10-յակում այս տարի առաջին անգամ հայտնվել է խաղատնային բիզնեսով զբաղվող «Օնիրա քլաբ» ընկերությունը, որի հիմնադիրներն, ըստ պետռեգիստրի տվյալների, Գագիկ Ծառուկյանն ու նրա կինը՝ Ջավահիր Ծառուկյանն են: Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում