Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Աբսուրդ տեղի ունեցավ». Էդ. Շարմազանով (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
f414c6b8105ef6949e81f385298b80fe

ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանն այսօր չմասնակցեց «Շքեղության հարկի մասին» իր իսկ հեղինակած օրինագծի քվեարկությանը: Հանրապետականները շփոթված են։ «Աբսուրդ տեղի ունեցավ»,- ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Օրենքն, ըստ պարոն Շարմազանովի, հանրապետականների օրենքը չէր, իսկ հանրապետականներն էլ կողմ են քվեարկել Միքայել Մելքումյանի փաստարկների հետ՝ համաձայնվելով, ու՞ր էր այդ մարդը. «Բարգավաճ Հայաստանը չքվեարկելով մոռացավ, որ սա ոչ թե Հանրապետականի օրենքն է, սա իրենք համահեղինակ են, ես այստեղ տրամաբանություն չեմ տեսնում»: «Ես պարզապես դահլիճում չէի»,-իր օրինագծի քվեարկությանը չներկայանալն այսպես է բացատրում Միքայել Մելքումյանը եւ անմիջապես ավելացնում` կուսակցության որոշումն էր. «Եթե կուսակցությունը որոշում է ընդունել, չենք կարող հաշվի չնստել»: Ինքը մնում է այն կարծիքին, որ օրենքը մեզ պետք է, բայց դա արդեն այլ հարց է: Նաիրա Զոհրաբյանը դեմ չէր լինի, որ Միքայել Մելքումյանը մասնակցի քվեարկությանը եւ կողմ քվեարկի, բայց դա արդեն նրա որոշելիքը չէր. «Քառյակը այսօր քառյակի քննարկման ժամանակ որոշեց չմասնակցել քվեարկությանը»: Ի դեպ, այսօր տիկին Զոհրաբյանն անդրադարձավ Գալուստ Սահակյանի ընտրությանը մասնակցած ԲՀԿ-ի վարքին: Արդյո՞ք դրանով ԲՀԿ-ն իրեն դուրս չդրեց քառյակից. «Քառյակը եթե ունենար միասնական դիրքորոշում առաջադրելու միասնական թեկնածու, բնականաբար ԲՀԿ-ն անպայմանորեն կպաշտպաներ այդ տեսակետը»: