Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Խարան» գիրքը լույս աշխարհ բերողներն անցել են դժոխքի միջով (տեսանյութ)

girq

Ցմահ ազատազրկված Մհեր Ենոքյանը ռուսերեն է թարգմանել Հենրիկ Շաթիրյանի «Խարան» վեպը: Այն նկարագրում է հեղինակի՝ սովետական բանտում անցակացրած 23 տարիները: Այսօր «Խարան» գրքի շնորհանդեսին ներկա էր նաեւ այն թարգամանած Մհեր Ենոքյանի հետ նույն բանտախցում երկար տարիներ անցկացրած Գուրգեն Մարտիրոսյանը: Նա կարծում է, որ Ենոքյանն այս գործով ապացուցեց, որ դեռ պիտանի է հասարակությանը. «Մենք ճակատագրի բերումով ենք հայտնվել նույն խցում,ես համոզված եմ, որ նա կապ չունի այդ հանցագործության հետ»,- «Ա1+»-ի հետ զրույցում վստահեցրեց Գուրգեն Մարտիրոսյանը: Ըստ նրա`«Խարանը» լույս աշխարհ բերող գրեթե բոլոր մասնակիցներն անցել են այն դժոխքի միջով, որ կոչվում է անազատություն: Այժմ էլ Վարդան Պետրոսյանն է ողբերգության պատճառով հայտնվել կալանավայրում. ««Խարանի» հայերեն տարբերակը դերասան Վարդան Պետրոսյանի նախաձեռնությամբ է լույս տեսել,նա այդ գիրքը ներկայացրել է Մհեր Ենոքյանին և խնդրել ռուսերեն թարգմանել, ցավոք սրտի նա նույնպես հիմա անազատության մեջ է գտնվում»,-ասաց Գուրգեն Մարտիրոսյանը: Շնորհանդեսի մասնակիցների խոսքով` կատարվեց գրողի երազանքը՝ գիրքը թարգմանվեց ռուսերեն: «Խարանի» շնորհանդեսին ներկա իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը նշեց,որ գրքի շնորհանդեսը այսքանով չպետք է սահմանափակել. «Այստեղ պետք է հրավիրեիք նաև արդարադատության նախարարությունից պաշտոնյաններ,այս գրքի շնորհանդեսը պետք է ԱԺ-ում անցկացնեիք»: Իսկ բանասեր Արծվին Բախչինյանը գտնում է, որ գիրքը մի յուրօրինակ շտեմարան է, որտեղ սովետական բանտի «բնակիչը» ներկայացնում է նաև սովետական ժամանակաշրջանի օրենքներն ու բարքերը։