Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարզպետ Մինասյանը գրավեց 1-ին տեղերը

Սպորտ
sport-shtanga1

Լեհական Չեխանովո քաղաքում մեկնարկած ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի պատվիրակներն առաջին ոսկե մեդալը նվաճեցին։ Մրցումների առաջին օրը մեր 50 կգ քաշային ծանրորդ Մարզպետ Մինասյանը երկամարտի 197 կգ արդյունքով գրավեց առաջին տեղը եւ հռչակվեց աշխարհամասի չեմպիոն: Նա փոքր ոսկե մեդալներ նվաճեց նաեւ պոկում եւ հրում վարժություններում։ Այսօր մրցասպարեզ կմտնեն 56 եւ 62 կգ պատանիները։ Մերոնցից հանդես կգան համապատասխանաբար 16-ամյա Հրայր Հովհաննիսյանը եւ Լեւոն Մանուկյանը։