Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բալետային խմբում «ախպերության» մթնոլորտ է. Ռուդոլֆ Խառատյան (տեսանյութ)

Մշակույթ
236378828c9916e4878a6be2bde1d971

Պարարվեստը օդանավ է, այն պետք է հզոր շարժիչ ունենա, որպեսզի բարձրանա վերեւ։ Կարծում է  արդեն նախկին գլխավոր բալետմեյստեր Ռուդոլֆ Խառատյանը. «Եթե օդանավի վրա արծիվ նկարես, այն վերեւ չի բարձրանա, շարժիչ է պետք, հզոր մեխանիզմ։ Պարողներն էլ այնքան պետք է մարզվեն, որ ունենան այդ մեխանիզմը»։ Այսօր՝ Պարի միջազգային օրը, Ռուդոլֆ Խառատյանը խոսեց հայկական պարարվեստի, մասնավորապես բալետի խնդիրների ու բացթողումների մասին։ Ըստ բալետմեյստերի՝ Հայաստանում բալետը ներուժ ունի, պարզապես լավ արդյունքի հասնելու համար պետք է չափազանց շատ աշխատել. «Երբ հեռվից նայում ես Հայաստանին, այն մի կետ է քարտեզի վրա, որն այդպես էլ չի կարողանում իր տեղը գտնի, նրան անընդհատ թելադրում են` ինչ անել, նույնն էլ բալետն է»։ Ռուդոլֆ Խառատյանի պնդմամբ՝ բալետի պարողը պետք է կտրված լինի կենցաղից, երբ մտնի թատրոն, մոռանա ամեն ինչ։ Բալետը մեր հոգեւոր ուժն է՝ ասում է պարոն Խառատյանը ու համեմատում այն ՀՀ զինված ուժերի հետ. «Մեր երկրի զինուժը կայացել է, այսքան հզոր է, մեր պաշտպանությունն է ապահովում, իսկ բալետը` մեր հոգևոր ուժն է, այն նույնպես պետք է կայանա։ Բալետն այն ուժն է, որով մենք կարող ենք ներկայանալ աշխարհին` առանց թարգմանության խնդիր ունենալու»։ Ռուդոլֆ Խառատյանն այսօր նաեւ հավաստիացրեց, որ շարունակելու է աշխատել, ինչպես միշտ: «Ես տարին երկու անգամ մեկնում եմ ԱՄՆ` վարպետության դասեր տալու, ես բալետային ընտանիքի մի մասն եմ կազմում և ուզում էի Հայաստանին էլ այս մասը դարձնել: Ցավոք, չստացվեց։ Ես ցավ եմ ապրում մերոնց համար: Մեզ մոտ կարգ ու կանոն չկա` ասում են` դե, կանենք, էլի, ու վերջ»։ Ըստ նրա՝ այսօր մեր բալետային խմբում «ախպերության» մթնոլորտ է տիրում, որը միայն թուլության նշան է։