Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչ իրավիճակ էր 2 տարի առաջ առանց տեսախցիկների (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
dcf631ccfeb4e6d95a799b4248c70b43

Ընդամենը երկու տարի առաջ Երեւանում, երբ դեռ երթեւեկությունը չէր վերահսկվում տեսախցիկներով եւ արգաչափերով, կարելի էր տեսնել այնպիսի խախտումներ, որ միայն համակարգչային խաղերում է պատահում։ Օրենսդիրների կողմից սահմանած տուգանքների չափից դժգոհելով հանդերձ՝ վարորդները չեն կարող չհամաձայնվել՝ արագաչափերն ու տեսանկարահանող սարքերը կարգավորել են երթեւեկությունը։ Վարորդները ասում են՝ դեմ են ոչ թե տեսախցիկների և արագաչափերի առկայությանը, այլ տուգանքների չափերին։ Նվազագույնը 10 հազար դրամ՝ ահա այսքան արժե արագաչափի գրանցած մեկ խախտումը։ Մեր երկրում շահագործվում է 435.000 ավտոմեքենա, որից 27 ամսվա ընթացքում ոչ մի խախտում չի կատարել 115.000-ը։ Մեկ խախտում է կատարել 100.000 և 2 խախտում՝ 50.000 մեքենա:   Դիտեք տեսանյութը