Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նիկոլ Փաշինյանը հիշեցնում է Սերժ Սարգսյանի պատճառաբանությունը (տեսանյութ)

Քաղաքականություն
8fe8746acb0892be677dbe3378d87fb1

«Գյուղացու ջուրը վերցրել եք, ձուկ աճեցրել, շահույթ ստացել, հետո էլ ասում եք՝ Արարատյան դաշտում ջրի խնդիր կա»,- անդրադառնալով Սեւանից ջրի բացթողնման խնդրին՝ ԱԺ-ում ասաց Նիկոլ Փաշինյանը։ Նա հիշեցնում է, որ իբրեւ Սեւանից ջրի բացթողնման պատճառ Սերժ Սարգսյանը նշել է «բնակլիմայական եւ այլ խնդիրների» գոյությունը։ Սակայն, ըստ Փաշինյանի, այս ամենի թիվ մեկ հեղինակը ոչ թե բնությունն է, այլ իր ղեկավարած իշխանությունը։ Պատգամավորը հիշեցնում է ՀՀ Սահմանադրության պահանջը՝ «Պետությունը ապահովում է շրջակա միջավայրի պահպանությունն ու վերականգնումը»։