Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղաքացին կորել է. որոնողական աշխատանքները դեռեւս անարդյունք են

Հասարակություն
e333da8fcb041454bd9fd343b9f44000

Ապրիլի 25-ին, ժամը 10.36-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի բնակիչ՝ 1937 թ. ծնված Վ. Մ.-ը ապրիլի 21-ին դուրս է եկել տանից և չի վերադարձել, վերջին անգամ նրան տեսել են Սվերդլով գյուղում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել 5 հրշեջ-փրկարար և «Լոռե» հասարակական փրկարարական ջոկատից 4 փրկարար: Ժամը 19.30-ին որոնողափրկարարաական աշխատանքները դադարեցվել են անբարենպաստ եղանակի և վատ տեսանելիության պատճառով, կվերսկսվեն ս.թ. ապրիլի 26-ի առավոտյան: Ապրիլի 26-ին ժամը 09.20-ին որոնողափրկարարական աշխատանքները վերսկսվել են և ժամը 20.15-ին դադարեցվել: Ապրիլի 27-ին, ժամը 09.30-ին որոնողափրկարարական աշխատանքները վերսկսվել են: Ժամը 20.00-ին աշխատանքներն ավարտվել են անարդյունք և կվերսկսվեն ապրիլի 28-ի առավոտյան: Ապրիլի 28-ին, ժամը 10.45-ին մարզային ՀՓՋ-ից 5 հրշեջ-փրկարար և «Լոռե» հասարակական փրկարարական ջոկատից 5 փրկարար Սվերդլով գյուղի «Ձորվակ» կոչվող վանքի մոտակայքում վերսկսել են Վ.Մ.-ի որոնողափրկարարական աշխատանքները: ԱԻՆ