Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ավտոմեքենան գլորվել է Դեբետ գետը

Քաղաքականություն Հասարակություն
IMG_0596-8482-650-500-100-rd-255-255-255-wm-center_middle-100-mespng

Ապրիլի 27-ին, ժամը 23.37-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Սանահին կայարանի թիվ 1 շենքի մոտակայքում ավտոմեքենան գլորվել է Դեբետ գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Սամանդ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել Դեբետ գետը: Հրշեջ-փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել ավտոմեքենայի վարորդ` 1979 թ. ծնված Ա. Ղ.-ին, ով տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ալավերդու բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: ԱԻՆ